Thursday, 18 06 2026
Ոստիկանները բացահայտել են Դարբնիկ գյուղում խուլիգանության դեպքը
23:30
ԱՄՆ-ն պատրաստ է վերականգնել Իրանի նկատմամբ ծովային շրջափակումը` հուշագրի պայմանների չկատարման դեպքում. Հեգսեթ
Արտաշատի ոստիկանները բացահայտել են դիտավորությամբ վրաերթի դեպքը
23:10
Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Եվրոպայում կանցկացնի իր զորքերի ռևիզիա և կնվազեցնի իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի ուժերին
Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են կատարել
Հայկավան գյուղում այրվել է խոտածածկույթ․ փրկարարները մարել են հրդեհը
22:30
Իրանն ավելի հեռու է միջուկային զենքի ստեղծումից, քան երբևէ. Ռյուտե
Գրանցվել է հանցագործությունների թվի նվազում
22:10
Իրանի և Քուվեյթի ԱԳ նախարարները քննարկումներ են ունեցել
Հայաստանի քաղաքական դաշտի ներկայիս վիճակը դարձել է ազգային անվտանգության թիվ 1 սպառնալիքը
21:50
ԵՄ-ի և Կանադայի ռազմական ծախսերի աճը 2025 թվականին կազմել է 90 միլիարդ եվրո. Ռյուտե
Լավ կլինի՝ ՍԴ-ն բավարարի ռուսամետների բողոքը. նրանք պարտվելու են, ժողովրդավարությունը հաղթելու է
21:30
Ֆոն դեր Լայենն առաջարկել է սահմանափակել ուկրաինացի փախստականների ընդունումը ԵՄ. DPA
Կալուգացու հայտարարությունից չենք սարսափել. նոր չէ, որ կոալիցիա պիտի կազմեն, վաղուց էին կազմել
«Ռոսատոմ»-ի ղեկավարը հայտնել է Զապորոժիեի ԱԷԿ-ի աշխատակցի մահվան մասին
Բելառուսում «պատերազմ» է
Արմեն Նիկողոսյանը հրաժարական է տվել ՀՖՖ փոխնախագահի պաշտոնից և գործկոմի անդամությունից
Գազայում զինադադարից հետո զոհվել է ավելի քան 1000 մարդ
Ժաննա Անդրեասյանը և թենիսի Եվրոպայի ֆեդերացիայի նախագահը քննարկել են Հայաստանում թենիսի զարգացման, միջազգային համագործակցության ընդլայնման հարցեր
20:30
ՆԱՏՕ-ն կարդիականացնի իր միջուկային ներուժը՝ զսպումն ուժեղացնելու համար
Դպրոցների ենթակայության փոփոխության հարցերը քննարկվել են մարզպետարանների ներկայացուցիչների հետ
20:10
Թուրքիայի պաշտպանության նախարարը մասնակցել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը
Զբոսանավում սցենարային հրդեհ և տուժածներ․ Սևանա լճում անցկացվել է ուսումնավարժանք
19:50
Չինաստանն Իսրայելին կոչ է արել գործել՝ ղեկավարվելով ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնություններով
Հայաստանի համայնքների միության պատվիրակությունը կմասնակցի «Միավորված քաղաքներ և տեղական իշխանություններ․ Եվրասիա» համաշխարհային կոնգրեսին
19:30
Իսրայելի ԱԳ նախարարը հայտարարել է Կայա Կալասի հետ հարաբերությունները խզելու մասին
Մինչև հունիսի վերջ Արարատի մարզում կգործի շուրջ 70 նոր ավտոբուս
19:10
Պակիստանի վարչապետը ստորագրել է ԱՄՆ-Իրան հուշագիրը՝ որպես միջնորդ
Վարչապետը ծանոթացել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքին

Պարտադիր վճարումները կուտակային հիմնադրամներ ոչ այլ ինչ է, քան ժողովրդի ունեզրկման ևս մեկ գործիք. ՀԱԿ

«Հայ Ազգային Կոնգրես» խմբակցությունը հայտարարությամբ է հանդես եկել, որում մասնավորապես ասվում է. «Հունվարի մեկից սկսելու են գործել կենսաթոշակային բարեփոխումների հետ կապված օրենքների այն դրույթները, ըստ որոնց, 1974 թվականից հետո ծնված քաղաքացիները կկատարեն 5 տոկոսի չափով պարտադիր վճարումներ ՝ կուտակային հիմնադրամներին: Օրենքի այս դրույթը հազարավոր քաղաքացիների բողոք է առաջացրել և սպառնում է դառնալ իշխանությունների հետ հասարակության առճակատման մի նոր պատճառ:

Մասնավորապես, Ֆեյսբուքի տիրույթում ձևավորվել են պարտադիր վճարումների դեմ ընդվզող քաղաքացիների խմբեր, որոնց մեջ ներգրավված մարդկանց թիվն արդեն մոտենում է 8 հազարի, ըստ էության ձևավորվել է սեփական իրավունքների համար պայքարող քաղաքացիների մի նոր շարժում:

2010թ. փետրվարին հրապարակված «100 քայլ» ծրագրի 34 կետի համաձայն, ինչպես նաև 2010թ. սեպտեմբերին հրապարակված ՀԱԿ կենսաթոշակային բարեփոխման ծրագրի մեջ մենք ամրագրել ենք մեր մոտեցումները հայտարարելով, որ լրացուցիչ կենսաթոշակի աղբյուր ենք դիտարկում քաղաքացիների կամավոր և գործատուների պարտադիր վճարումները, և որ «մասնավոր կենսաթոշակային հիմնադրամներին գործավորների և գործատուների մուծումները պետք է հանվեն հարկման բազայից»` շահագրգռելով մասնակցությունը մասնավոր կենսաթոշակային հիմնադրամներին, ի տարբերություն կառավարության ծրագրի, ուր տնտեսական շահագրգռվածության փոխարեն օգտագործված է հարկադրանքի մեխանիզմը:

Մենք համարում ենք պարտադիր վճարումները կուտակային հիմնադրամներ ոչ այլ ինչ, քան կառավարության կողմից մոգոնված ժողովրդի ունեզրկման ևս մեկ գործիք, նախ՝ որովհետև նման դրույթը ոտնահարում է քաղաքացիների իրավունքը՝ տնօրինելու իրենց սեփականությունը, և երկրորդ՝ քանի որ երկրում ստեղծված անառողջ քաղաքական և տնտեսական կլանաօլիգարխիկ համակարգի պայմաններում հնարավոր չէ որևէ հավատ ընծայել իշխանության հովանավորչությամբ ստեղծվող կուտակային հիմնադրամների նկատմամբ:

Ուստի, մենք ընդունում ենք քաղաքացիների կողմից եկած առաջարկը և միանում ենք իրենց նախաձեռնությանը՝ ԱԺ-ում հրավիրելու արտահերթ նիստ, որի օրակարգում կդրվի պարտադիր վճարումների մասին դրույթների կիրառման հետաձգումը 1 տարով՝ կենսաթոշակային բարեփոխման ավելի ընդունելի լուծումներ գտնելու նպատակով»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում