Իսպանիայում արհեստավարժ դաշնակահար Լայա Մարտինին սպառնում է 7 տարվա ազատազրկում դաշնամուրի վրա ամենօրյա պարապմունքների համար, հայտնում է Associated Press-ը:
27-ամյա երաժիշտի հարևանուհին նրան մեղադրում է 4 տարի շարունակ օրական 8 ժամ նվագելու համար, ինչն իր մոտ հոգեկան խանգարումներ է առաջացրել ու ստիպել է փոխել բնակության վայրը:
Դատավարությունը կտևի մինչև նոյեմբերի 15-ը:










































