Ամերիկացի գիտնականները ստեղծել են «լայնաշերտ անտեսանելի թիկնոց»: Այս մասին հայտնում է BBC-ն:
Ներկայում նույնիսկ ամենաառաջադեմ մշակումներն այդ ոլորտում աշխատում են միայն տիրույթի կոնկրետ հաճախականությունների համար: Մնացած հաճախականությունների դեպքում նման թիկնոցներն օբյեկտն ավելի նկատելի են դարձնում ՝ պարզել են ֆիզիկոսները:
Physical Review Letters ամսագրում նրանք առաջարկել են իրենց լուծումը՝ էլեկտրոնային ծածկույթի գերբարակ համակարգ:
«Եթե ցանկանում եք օբյեկտը թափանցիկ դարձնել դիտման բոլոր անկյուններից և հաճախականությունների լայն շերտում, սա լավ լուծում է»,- ասել է Տեխասի համալսարանի պրոֆեսոր Անդրեա Ալուն: «Մենք դիտարկում ենք դրա գործնական կիրառման հնարավորությունը, սակայն դեռևս գտնվում ենք աշխատանքի նախնական փուլում»,- ասել է նա:







































