The Times-ը տեղեկացնում է, որ Անգլիայի գոործող չեմպիոն «Մանչեսթեր Յունայթեդ»-ը պատրաստվում է լրջորեն պայքարել Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Մարկո Ռոյսի տրանսֆերի համար:
Գերմանիայի հավաքականի կիսապաշտպանը «կարմիր սատանաներ»-ի մարզաշապիկը կարող է հագնել արդեն առաջիկա ձմռանը: Նշվում է, որ «Յունայթեդ»-ը մտադիր է 24-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային գործարքում ներառել նաև Շինջի Կագավայի իրավունքները:
Հիշեցնենք, որ Ռոյսի պայմանագրի ժամկետը լրանում է 2017թ., իսկ համաձայնագրում որպես հրաժարագին նշված է 35 մլն եվրոն:



































