Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի և Ղրղըզստանի ճանապարհային քարտեզները պատրաստ կլինեն երկու ամսվա ընթացքում: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, այս մասին հայտարարել է տարածաշրջանային տնտեսական ինտեգրման հարցերով Ռուսաստանի նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևը:
«Մինչև տարեվերջ կձևավորվեն Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի և Ղրղըզստանի ինտեգրացիոն գործընթացի ճանապարհային քարտեզները»,- ասել է Գլազևը և հավելել, որ մինչ ինտեգրման հաջորդ փուլ (Եվրասիական տնտեսական միություն) Ղրղըզստանն ամենայն հավանականությամբ արդեն կլինի ՄՄ անդամ:
Նա հստակեցրել է, որ ՄՄ-ին անդամակցելու Հայաստանի ճանապարհային քարտեզի նախապատրաստման և համապատասխան աշխատանքային խմբի ձևավորման մասին հարցը կլուծվի մինչև նոյեմբերի վերջ:










































