ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ «Տոտենհեմ»-ի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը ճանաչվել է Դանիայի 2013թ. լավագույն ֆուտբոլիստ:
Էրիկսենը տարվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվում երկրորդ անգամ: Նա առաջին անգամ նման հաջողության հասել էր 2011թ.:
«Քարդիֆ»-ի 20-ամյա հարձակվող Անդրեաս Կորնելիուսը ճանաչվել է երկրի լավագույն երիտասարդ խաղացող: