Բերշքիր կոմսությունում մի մեքենան խփել է մյուսին, բայց այնպես, որ թռել է հանդիպակաց գոտի, այնտեղից բլուրի վրա և շուռ է եկել: Այս ամենը նկարահանել է ետևից ընթացող մեքենայի տեսագրանցիչը:
Յագուարի վարորդը արդյունքում բացատրել է, որ ամեն ինչ հանկարծակի է տեղի ունեցել, անհասկանալի պատճառներով: Նա կորցրել է ղեկավարման վերահսկումը և ոչինչ չի կարողացել անել:










































