Սիրիան պահանջել է քիմիական զենքը տեղափոխելու համար սարքավորումներ տրամադրել, փոխանցում է Reuters գործակալությունը:
Գործակալության տվյալներով՝ արևմտյան պետությունները մերժել են Սիրիային ռազմական տրանսպորտ և սարքավորումներ տրամադրել, քանի որ կասկածներ կան, որ տեխնիկան կարող է օգտագործվել ապստամբների դեմ:
Դիվանագետները տեղեկացնում են, որ հոկտեմբերի 21-ին Սիրիան տասնյակ միավոր ռազմական տեխնիկա և սարքավորումներ է պահանջել՝ քիմիական զենքը Լաթաքիայի նավահանգիստ տեղափոխելու համար:
Դամասկոսը կարող է դիմել նաև այլ մատակարարների, օրինակ՝ Ռուսաստանին:









































