Իսպանական մի շարք ԶԼՄ-ներ տեղեկացնում են, որ Մադրիդի «Ռեալ»-ը կարող է ինչպես ձեռք բերել նոր ֆուտբոլիստների տրանսֆերներ, այնպես էլ հրաժարվել իր մի քանի խաղացողների ծառայություններից:
Հաղորդվում է, որ Կարլո Անչելոտին իր գլխավորած թիմում է ցանկանում տեսնել «Լիվերպուլ»-ի հարձակվող Լուիս Սուարեսին, ինչպես նաև Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Իլկայ Գյունդողանին: Ուրուվայցի ու գերմանացի ֆուտբոլիստների տրանսֆերների համար «Արքայական ակումբ»-ը պատրաստ է ծախսել 85 մլն եվրո:
Դրա հետ մեկտեղ, Իսպանիայի մայրաքաղաքից կհեռանան հարձակվող Կարիմ Բենզեման ու կիսապաշտպան Սամի Խեդիրան, որոնց վաճառքից «Ռեալ»-ը մտադիր է ստանալ 50 մլն եվրո:
Ակնկալվում է, որ ֆրանսիացի խաղացողի իրավունքների համար կպայքարի «Արսենալ»-ը, իսկ գերմանացուն իր գլխավորած թիմում` «Չելսի»-ում է ցանկանում տեսնել Ժոզե Մոուրինյոն:









































