Ռումինական ֆուտբոլի պատմության լավագույն խաղացող Գեորգե Հաջին, ով այժմ զբաղվում է մարզչական գործունեությամբ, նախատեսում է իր կարիերան շարունակել Ռուսաստանում:
Այս մասին հայտնել է ՖԻՖԱ-ի գործակալ Լեոնիդ Իստրատին, ով համագործակցում է ռումինացի մասնագետների հետ: Հիշեցնենք` ավելի վաղ շատ էր խոսվում, որ Հաջին կարող է զբաղեցնել Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մազչի թափուր պաշտոնը:
«Հաջիին, ինչպես և եվրոպացի շատ այլ մասնագետների, հետաքրքրում է ռուսական գրանդ ակումբներում աշխատանքը: Գեորգեն ռումինական ֆուտբոլի կենդանի լեգենդն է: Չեմ բացառում, որ նա կապ էր հաստատել «Թերեք»-ի հետ, սակայն այդ ակումբը վերջնական արդյունքում ընտրեց տեղացի մարզչի: Հաջիի հետ վերջերս կապվել էին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից, սակայն նրա հրաժարվեց գլխավորել այդ երկրի ազգային հավաքականը»,- ասել է Իստրատին:






































