Մի քանի տասնյակ ձեռնարկատերեր, ովքեր միլիարդատեր են դարձել շնրհիվ բլոկչեյն տեխնոլոգիայի և կրիպտոարժույթներին, վաճառում են Կալիֆորնիայում իրենց ունեցվածքն ու ուղևորվում Պուերտո Ռիկո։

Նրանց նպատակն է Կարիբյան կղզում բնակություն հաստատելը՝ իրենց մեծացող կապիտալների դաշնային հարկերից խուսափելու հույսով։ Նրանք այդ վայրն անվանել են Պուերտոուտոպիա, սակայն իմանալով, որ դա լատիներենից թարգմանվում է որպես «հավերժ տղաների խաղահրապարակ», փոխել են անվանումն ու կրիպտորժութային քաղաքին տվել Սոլ անվանումը։ Նրանք ցանկանում են այնտեղ իրենց դրախտը ստեղծել և մոտ են նրան, որպեսզի համոզեն տեղի կառավարությանը թույլ տալ իրենց ստեղծելու առաջին կրիպտոարժութային բանկը։






































