ԱԺ հայտարարությունների ժամին «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը հայտարարեց, որ մեր երկիրը պետք է լավ կառուցենք ոչ թե նրա համար, որ օտարների կողմից դրվատանքի խոսքերի արժանանանք, այլ կառուցենք այնպես, ինչպես մեր միտքը թույլ է տալիս:
Նա հիշեցրեց, որ ՍԴ-ն անվավեր է ճանաչել Հողային օրենսգրքի դրույթներից մեկը, որը թույլ չէր տալիս հողերի աճուրդին ներկա գտնվեն կողմնակի անձինք, կամ լուսաբանեն լրագրողներն ու ՀԿ ներկայացուցիչները:
Նրա խոսքով՝ ԱԺ ներկայացված նախագծերի այս կամ այն դրույթները սովորաբար հակասում են Սահմանադրությանը. «Ի պատասխան՝ կառավարության ներկայացուցիչը հայտարարում է, թե մեր իրավաբանները դրանք նայել են, և որևէ խնդիր չի եղել: Հարգելիներս, ես էլ եմ իրավաբան, մե՞նք ում իրավաբանն ենք, ձերը չե՞նք»:
Արտակ Զեյնալյանը կոչ արեց, որ իրենց կողմից բարձրաձայնված խնդիրները ուշադրության արժանանան:
Մանրամասները՝ տեսանյութում:








































