Մյունխենի «Բավարիա»-ի բժիշկ Հանս-Վիլհելմ Մյուլլեր-Վոլֆարտը խոսել է ակումբի կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերի առողջական վիճակի մասին:
Հիշեցնենք` լուրեր են պտտվում, որ գերմանացի ֆուտբոլիստը կոճի ևս մեկ վիրահատության ենթարկվելուց հետո ֆուտբոլային խաղադաշտից կբացակայի բավական երկար ժամանակով:
«Դրանք անհիմն շահարկումներ են: Նրանք, ովքեր ծանոթ չեն իրավիճակին ու չգիտեն նրա հետազոտության արդյունքները, սկսում են սխալ կարծիքներ բարձրաձայնել:
Ամեն դեպքում, այս պահին կարելի է ասել, որ ամեն ինչ այդքան ծանր չէ, ինչպես ներկայացվում է: Նրան, որ Բաստիանը 2014 թվականին վերադառնա ֆուտբոլային խաղադաշտ, ոչ մի վտանգ չի սպառնում»,- ասել է բժիշկը:








































