Մյունխենի «Բավարիա»-ի և Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին երազում է մասնակցել »Մունդիալ-2014»-ին:
«Ես ընդհանրապես չեմ պատկերացնում, որ Ֆրանսիայի հավաքականը կարող է չնվաճել «Մունդիալ-2014»-ի ուղեգիր: Կարծում եմ` մեր թիմի բացակայությունը կարժեքազրկի մրցաշարը: Անհաջողության մասին անգամ չենք մտածում: Թիմի առջև խնդիր է դրված ցանկացած գնով հասնել դրական արդյունքի:
Անհրաժեշտ է ցուցադրել սեփական խաղը, որից մենք հաճույք ենք ստանում: Այդ դեպքում արդյունքը դրական կլինի»,- L’Equipe-ը մեջբերում է Ռիբերիի խոսքերը:









































