ՀԱՄԱՍ պաղեստինյան խմբավորումն իր պատմության մեջ առաջին անգամ խմբավորման մամլո քարտուղար է նշանակել կնոջ՝ 23-ամյա Իսրա Մուդալալին, ով բնակվում է Մեծ Բրիտանիայում՝ հաղորդում է Reuters-ը:
Մուդալալը կներկայացնի ՀԱՄԱՍ-ը արտասահմանցի լրագրողների հետ բանակցություններում: Նա անձամբ խմբավորման անդամ չէ: Կինը կրում է հիջաբ, օգտագործում է շպար, երբեմն ձեռքսեղմում է փոխանակում հակառակ սեռի ներկայացուցիչների հետ:
Իսրայելցի գործընկերներից նախապես ներողություն խնդրելով՝ նա արդեն հայտարարել է, որ նրանց հետ խոսելու լիազորություն չունի:
ՀԱՄԱՍ-ի առաջնորդներից մեկն Ահմադ Մուդալալն է: Չի հստակեցվում՝ արդյոք շարժման նոր մամլո քարտուղարը նրա հետ բարեկամական կապ ունի՞, թե՞ ոչ:










































