Կատալոնական «Բարսելոնա»-ի առաջատար Լիոնել Մեսսին, ով վնասվածք էր ստացել Լա Լիգայի վերջին տուրում կայացած «Բետիս»-ի դեմ խաղում, շարքից դուրս է մնացել 6-8 շաբաթով:
Այս մասին տեղեկացնում է «Բարսելոնա»-ի պաշտոնական կայքը:
Լա Լիգայի 13-րդ տուրում «Բենիտո Վիլյամարին» մարզադաշտում կայացած խաղն ավարտվեց 1:4 հաշվով: Մեսսին 22-րդ րոպեին լքեց խաղադաշտը՝ տեղը զիջելով Անդրես Ինյեստային:






































