ՖԻՖԱ-ն որոշել է Ֆերենց Պուշկաշի անվան մրցանակի հավակնորդների անունները: Այդ մրցանակը ստանում է տարվա ամենագեղեցիկ գոլը հեղինակած ֆուտբոլիստը:
Այս տարի հավակնորդների թվում երկու աղջիկ է ընդգրկված` Լիզա դե Վաննան և Լուիզա Նեսիբը: Մրցանակի հավակնորդ են նաև Զլատան Իբրահիմովիչն ու Նեյմարը:
Քվեարկությունը ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքում կշարունակվի մինչև դեկտեմբերի 9-ը:







































