Friday, 19 06 2026
Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը դաշինքի համար շրջադարձային նշանակություն կունենա. Թուրքիայի ՊՆ նախարար
Քաջարան-Ագարակ հատվածի թունելում մեկնարկել է բետոնացման փուլը
19:10
Ճապոնական ընկերության նավն անվտանգ անցել է Հորմուզի նեղուցով. ԱԳՆ
19:00
Հայտնի են Հայաստանի ֆուտզալի ընտրանու մրցակիցների աշխարհի առաջնության ընտրական փուլում
18:50
Թրամփը համոզվել է Ուկրաինայի հաղթելու կարողության մեջ. Մակրոն
Ամռանը մեծանում է աղիքային վարակների ռիսկը․ մասնագետները հորդորում են պահպանել հիգիենան
18:30
«Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիր
Վարչապետը ներկա է գտնվել Հ․Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրի բացման արարողությանը
18:10
ԵՄ-ն Հայաստանին տրամադրում է 34 մլն եվրոյի անհետաձգելի աջակցություն
Հայաստանը պետք է Կենտրոնական Ասիայում «կորցրածը վերականգնի»
17:50
Հայէկոնոմբանկն արժանացել է որակի գերազանցության մրցանակի Ռայֆայզեն Բանկի կողմից
17:40
ԱրարատԲանկ․ կյանքի նոր ռիթմ լսողության խանգարումներ ունեցող երեխաների համար
Իսրայելի բանակը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի 80 թիրախի
17:20
Շուկայի իրական պատկերը. ՀՀ անշարժ գույքի վիճակագրության և տնտեսական ցուցանիշների նոր հարթակ է գործարկվել
17:10
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կայցելի Վաշինգտոն
17:00
Flyone Armenia ավիաընկերությունը վերափոխում է հայկական ավիացիան
16:50
Հունգարիան հասել է ԵՄ-ին Ուկրաինայի արագացված անդամակցության մասին կետի հեռացմանը
Ջրային կոմիտեի աջակցությամբ լուծվել է Ջրաշենի ջրի խնդիրը
Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը քննարկել է Հարավային Կովկասի, Սիրիայի և Ուկրաինայի շուրջ զարգացումները
ԱԺ նախկին պատգամավորի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում
16:10
Իրանը Իրաքում գաղտնի խմբեր է ստեղծել՝ Պարսից ծոցի երկրներին հարվածելու համար. Reuters
Ժամանակավորապես փակ կլինի Նուբարաշենից դեպի Բարձրաշեն ճանապարհահատվածը
15:50
Կուբան անցնում է շուկայական տնտեսության. Reuters
«Ուժեղ Հայաստան»-ի համակիրը բաժանել է ընտանի կենդանիներ և թռչուններ. ՀԿԿ նոր գաղտնալսումը
15:30
Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելուց առաջ երաշխիքներ է պահանջել Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման առնչությամբ. CNN
Յուրաքանչյուր ոք ինչ-որ նոր բան իմանալու անհրաժեշտություն ունի․ վարչապետ
15:10
Թրամփն աշխարհում Իսրայելին աջակցող միակ պետության ղեկավարն է. Վենս
Մոսկվան Հայաստանին «թշնամի» է նշանակել․ հայաստանյան նեոբոլշևիզմը սպառնալիք է
Վրաստանի իշխանությունները հերքում են հայկական ապրանքների «կեղծ վերաարտահանման» մասին լուրերը
14:40
Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է

Մենաշնորհ նաև մայնինգի ոլորտում

Հայաստանի կառավարությունը ցանկանում է փոփոխություններ կատարել Ազատ տնտեսական գոտիների մասին օրենքում, և կառավարության ներկայացրած նախագիծը դեռևս նախորդ տարվա հոկտեմբերի 23-ից գտնվում է խորհրդարանում: Հնարավոր է, որ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովը իր առաջիկա արտահերթ նիստում դրական եզրակացություն տա այս նախագծին, և այն մտնի հաջորդ շաբաթ գումարվելիք ԱԺ նստաշրջանի օրակարգ: Չնայած այս փոփոխությունը առաջին հայացքից շատ անմեղ է թվում՝ իբրև թե նպատակ ունենալով հարկային և մաքսային բարենպաստ պայմաններ ապահովել տնտեսական գործունեության համար, բայց կասկածներ կան, որ նախագծի հիմնական նպատակը ինչ-որ մարդկանց համար կրիպտոարժույթի մայնինգով զբաղվելու համար արտոնյալ պայմանների ապահովումն է: Այդ կասկածները ամենևին էլ անհիմն չեն:

Հայաստանի Հանրապետությունում կրիպտոարժույթի կիրառումը արգելված է, քանի որ Հայաստանում կա միայն մեկ օրինական վճարամիջոց՝ դրամը: Կրիպտոարժույթի մայնինգը տնտեսական գործունեության օրինական տեսակ չի համարվում, և չնայած կան տեղեկություններ, որ ինչ-որ մարդիկ զբաղվում են մայնինգով, բայց դա ընդհատակյա է: Իսկ եթե Ազատ տնտեսական գոտու մասին օրենքի փոփոխությունները ընդունվեն, ապա այդ գոտում միանգամայն օրինական կարելի է զբաղվել մայնինգով, ընդ որում՝ ազատված լինելով բոլոր տեսակի հարկերից:

Կառավարության կողմից ներկայացված օրենսդրական փոփոխությունների 14-րդ հոդվածը վերաբերում է Ազատ տնտեսական գոտում սահմանափակումներին, տնտեսական գործունեության այն տեսակներին, որոնցով չի կարելի զբաղվել ազատ տնտեսական գոտու տարածքում: Այդ սահմանափակումները ընդամենը երեքն են. ռադիոակտիվ նյութերի արտադրություն և առևտուր, զենքի, զինամթերքի և պայթուցիկ նյութերի արտադրություն և առևտուր, առանց ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով տրված թույլտվության թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ներմուծում, պահպանում, արտադրություն և առևտուր: Ինչպես տեսնում եք, կրիպտոարժույթի մայնինգը նշված չէ որպես տնտեսական գործունեության արգելված տեսակ:

Նախագծի հեղինակները կարող էին, չէ՞, գրել, որ ազատ տնտեսական գոտում կարելի է զբաղվել ՀՀ-ում չարգելված տնտեսական գործունեության բոլոր տեսակներով: Բայց նրանք գերադասել են հատուկ առանձնացնել գործունեության որոշ տեսակներ, որոնք արգելված են նաև ազատ տնտեսական գոտուց դուրս ցանկացած այլ վայրում: Մի՞թե ռադիոակտիվ նյութերի արտադրությունը կամ առևտուրը Հայաստանի ամբողջ տարածքում տնտեսական գործունեության միանգամայն օրինական տեսակ է, իսկ ահա ազատ տնտեսական գոտում այն արգելվում է: Իհարկե՝ ոչ: Բայց կառավարությունը հատուկ ընդգծել է այդ երեք արգելքները, որպեսզի մյուսները համարվեն թույլատրելի:

Ինչով է գրավիչ ազատ տնտեսական գոտում կրիպտոարժույթի մայնինգով զբաղվելը: Նախ՝ ազատ տնտեսական գոտում կարող է գործել նաև ազատ մաքսային գոտի ռեժիմը: Իսկ սա նշանակում է, որ կրիպտոարժույթի մայնինգով զբաղվողները կարող են առանց մաքսազերծման այդ տարածք ներմուծել այն սարքավորումները, որոնք անհրաժեշտ են իրենց տնտեսական գործունեության համար: Ազատ տնտեսական գոտու շահագործողներին նոր փոփոխություններով տրվում են շահութահարկի, ավելացված արժեքի հարկի, գույքահարկի և մաքսատուրքի վճարման արտոնություններ: Սա նշանակում է, որ ազատ տնտեսական գոտում գործունեություն ծավալողները ոչ միայն հայտնվում են ավելի բարենպաստ պայմաններում, քան նրանք, ովքեր մայնինգով են զբաղվում ընդհատակում, այլ նրանց գործունեությունը դառնում է օրինական, իսկ մյուսներինը ճանաչվում է օրենքից դուրս:

Հունվարի 31-ին Մերձդնեստրի մոլդովական հանրապետության խորհրդարանը ընդունեց օրենք Ինֆորմացիոն բլոկչեյն տեխնոլոգիաների զարգացման մասին, որով օրինականացրեց կրիպտոարժույթի մայնինգը: Այս օրենքով նախատեսվում է նպատակային ազատ տնտեսական գոտիների ստեղծում, որտեղ գրանցված կազմակերպությունները հնարավորություն կունենան զբաղվել մայնինգով: Օրենքը ընդունվել է ռուսական ծագմամբ մի քանի ընկերությունների համար, որոնք ցանկանում են գործել օրինական դաշտում, բայց չվճարել հարկեր: Հայաստանը գնում է Մերձդնեստրի հետքերով, և կարծես թե օրենքի պատվիրատուներն էլ նույն մարդիկ են: «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ խոսքը ՌԴ դատախազ Յուրի Չայկայի որդու՝ Արտյոմի և նրա հայ կոմպանյոնների մասին է՝ ի դեմս «Տաշիր» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի որդու: Կրիպտոարժույթի մայնինգը համարվում է բավական էներգատար, բայց էլեկտրաէներգիան խնդիր չէ այս մարդկանց համար, որոնց ձեռքին է գտնվում Հայաստանի ամբողջ էներգահամակարգը:

Խորհրդարանական ընդդիմությունը՝ ի դեմս «Ելք» խմբակցության, մտադիր է թույլ չտալ այս տնտեսական գործունեության մենաշնորհայնացումը: «Ելք»-ի անդամ Էդմոն Մարուքյանը շրջանառության մեջ է դրել «Թվային տեխնոլոգիաների մասին» ՀՀ օրենքի նախագծի մի տարբերակ, որով առաջարկում է մայնինգը հասանելի դարձնել ՀՀ չափահաս բոլոր քաղաքացիներին, իսկ դրանով զբաղվողներին ազատել հարկային բոլոր պարտավորություններից երկրի ամբողջ տարածքում և ոչ թե միայն ազատ տնտեսական գոտում: Կառավարությանը այս նախաձեռնությունը կարող է դուր չգալ, քանի որ կառավարությանը թվում է, որ իր գոյության բուն իմաստը նոր մենաշնորհների ստեղծումն ու դրանց գոյության ապահովման երաշխավոր լինելն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում