Սուպերգավաթում հաղթանակած «Ֆիլադելֆիա Իգլզ» թիմի 3 խաղացողներ հրաժարվել են մասնակցել Սպիտակ տանն իրենց պատվին կազմակերպված ընդունելությանը։ Այս մասին հայտնում է Interfax-ը։
Խոսքը Թորի Սմիթի, Մալքոլմ Ջենիքսի և Քրիս Լոնգի մասին է։
Մարզիկները նշել են, որ իրենց որոշումը պայմանավորված է ԱՄՆ գործող իշխանությունների քաղաքականության հետ անհամաձայնությամբ։
Հիշեցնենք, որ երեկ կայացած խաղում «արծիվները» հաղթել էին «Նյու Ինգլենդ Փեթրիոթս» թիմին 41։33 հաշվով։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ էր արել հեռացնել խաղացողներին, ովքեր կհրաժարվեն ԱՄՆ հիմնը կանգնած լսելուց։ Նրա խոսքով՝ ամերիկյան դրոշը հարգելուց հրաժարվելը սպառնում է ֆուտբոլիստներին ցածր վարկանիշով և խաղերին այցելուների քանակի կրճատմամբ։ Թրամփը հավելել էր, որ խաղերը բավականին ձանձրալի են դարձել։










































