Լոնդոնի «Չելսի»-ի պաշտպան Դավիդ Լուիսն առաջիկա ձմռանը կարող է համալրել «Բարսելոնա»-ի կազմը: Այդ մասին տեղեկացնում է Mail on Sunday-ն:
Բրազիլացի պաշտպանը լարված հարաբերություններ ունի թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ: Ընթացիկ մրցաշրջանում Լուիսն անցկացրել է 5 խաղ՝ Անգլիայի Պրեմիեր Լիգայում, և 3 խաղ՝ Չեմպիոնների Լիգայում:
Հնարավոր տեղափոխության մանրամասները չեն հրապարակվել: Նշվում է, որ Մոուրինյոն պատրաստ է բաց թողնել բրազիլացի պաշտպանին:









































