Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, ՀԱՀ Մպոզա գյուղի բնակիչները օձի խայթոցից սատկած կով են գտել և որոշել են օգտագործել դրա միսը։ Ավելի ուշ նրանց բոլորին հիվանդանոց են տեղափոխել՝ լուծի, սրտխառնոցի, գլխացավերի և ստամոքսային սպազմերի բողոքներով։ Իրենք՝ տուժածները, համոզված են, որ թունավորվել են «օձի կատաղությամբ», որ բույն է դրել կովի մարմնում՝ խայթոցից հետո։

Ներկա պահին հայտնի չէ, արդյոք թունավորվածների կյանքը վտանգի տակ է, թե ոչ։ Առողջապահության դեպարտամենտի ներկայացուցիչը կոչով դիմել է բնակիչներին և հորդորել, որ դադարեն սնունդի մեջ օգտագործել գտնված սատկած կենդանիների միսը։








































