Տաջիկստանում վերջին օրերի ընթացքում գրանցված երեք ստորգետնյա ցնցումների հետևանքով ամբողջությամբ փլուզվել է ավելի քան 100, մասնակիորեն՝ 256 տուն՝ հաղորդում է RIA Novosti-ն:
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Ռուդակի շրջանի տարածքում՝ Դուշանբեից 21-26 կմ հարավ-արևելք: Ներկայումս աղետի վայրում աշխատում է հատուկ հանձնաժողով, որը գնահատում է աղետի հետևանքները:
Վերջին օրերի ընթացքում Տաջիկստանում տեղի է ունեցել 3 ուժեղ երկրաշարժ: Սեյսմոլոգների տվյալներով՝ վերջին երկրաշարժը՝ 4.0 մագնիտուդ ուժգնությամբ, գրանցվել է երկուշաբթի առավոտյան: Կիրակի երկրում գրանցվել է 5.0 մագնիտուդ ուժգնությամբ երկու երկրաշարժ:










































