Wednesday, 10 06 2026
Լարսը բաց է
Վրաստանը Արևմուտքի հետ հարաբերությունների «վերբեռնում» է սկսում
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
07:40
ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանին՝ ի պատասխան ամերիկյան ուղղաթիռի կործանման. Իրանն արձագանքել է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արժանապատիվ աշխատանք և ներառական զբաղվածություն․ Հայաստանի առաջնահերթությունները ներկայացվել են Ժնևում
Վայրի կենդանիների և բույսերի պահպանության ոլորտում օրենսդրական բարեփոխումները մտնում են գործնական փուլ
Հունաստանում ՀՀ դեսպանը քննարկումներ է ունեցել Դիդիմոտիխոյի և Օրեստիադայի քաղաքապետների հետ
Հունիսի 19-ին «Արև Արենայում» ելույթ կունենա NEMRA խումբը
Նախատեսվում է ոստիկանությունում ներդնել հոգեբանական աջակցության պիլոտային ծրագրեր
Հուլիսի 1-ից Հիդրոմետը կհամագործակցի Եվրոպական օդերևութաբանական ծառայությունների ցանցի հետ
Հակակոռուպցիոն դատարանը 160-ից ավելի խափանման միջոցի միջնորդությունների մոտ 90 տոկոսը բավարարել է
Կիպրոսում և Հունաստանում բացահայտվել է «ՀԱՄԱՍ»-ի հետ կապված ահաբեկչական ցանց
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են
Կրեմլն «անընդունելի» է որակել Եվրոպայի նախապայմաներն Ուկրաինայի հարցում կարգավորման համար
Միջազգային խորհրդակցություններ՝ նվիրված ԱԲ կիրառմանն ու կառավարմանը հիդրոօդերևութաբանության ոլորտում
Ղրղզստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով
Ընտրակաշառք բաժանող ընդդիմադիրներին մաղթում եմ շուտափույթ քաղաքական մահ. Տիգրան Ավինյան
Մալաթիայի համայնքային ոստիկաններն ու պարեկները կանխել են թմրանյութերի ապօրինի շրջանառության հերթական դեպքը
Փետրվարից 7-ից ընտրական հանցագործությունների գործերով կալանավորվել է 52 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե
Դաութին շնորհավորել է Փաշինյանին
ՆԱՍԱ-ի գիտության դեսպան և աստղաֆիզիկոս Անջալի Թրիփաթին հանդիպել է ԵՊՀ դասախոսների և ուսանողների հետ
«Հեզբոլլահ»-ը կոչ է արել Լիբանանի իշխանություններին «շտկել» հարաբերություններն Իրանի հետ
22:00
Կանանց առողջությունը թվային դարաշրջանում
Ադրբեջանի ԱԳՆ-ն քաղաքացիներին հիշեցրել է արտերկրում զինված հակամարտություններին մասնակցելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին
Ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանը վտանգավոր չափով խոցելի է Կրեմլի կողմից
21:30
Խամենեիի սպանությունից հետո ՌԴ-ում անջատել են Պուտինին պաշտպանող տեսահսկման համակարգը. FT
21:21
Իրանը խոցել է ամերիկյան Apache ուղղաթիռ․ Թրամփ
«Միակ տղամարդը» է՜լ բլոգեր դարձավ, է՜լ երեխա գրկող՝ ոչինչ չօգնեց. չեն կարող փողոց գեներացնել
21:09
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթի մասին

Մի խումբ արվեստագետներ պահանջում են փոխել Վարդան Պետրոսյանի խափանման միջոցը

Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ ողբերգական ավտովթարից հետո երկու օր առաջ դերասանի հանդեպ խափանման միջոց կիրառվեց կալանքը: Մի խումբ արվեստագետներ այս որոշումից հետո հավաքվել և նամակ են ուղարկել ՀՀ Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին և ՀՀ Կոտայքի մարզի դատախազ Վարդան Ռշտունուն՝ խափանման միջոցը փոխելու համար:

Արվեստագետները նամակում երաշխավորում են, որ Վարդան Պետրոսյանը չի խուսափի դատաքննությունից և չի խոչընդոտի քննությանը:

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նրանցից մի քանիսը հաստատեցին, որ խափանման միջոցը կալանքն օգտագործելը օրենքի խախտում է: Նրանց համոզմամբ՝ օրենքի մեջ չկա բարոյականություն:

Արվեստաբան, ԳԱԱ թղթակից անդամ Հենրիկ Հովհաննիսյանը նշեց, որ բոլոր դեպքերում պատասխանատվությունից խուսափել չի կարելի, պատասխանատվության չափ կա, որքան էլ դա լինի ակամա, սակայն նման կերպ վարվելն անմարդկային է. «Ես այստեղ տեսնում եմ բարբարոս, վայրենի, գիշատիչ վերաբերմունք մարդու հանդեպ: Խնդիրը բնազդական ատելությունն է հոգևորի նկատմամբ: Մեր տեսակը ընդունված տեսակ չէ այս աշխարհում»:

Նրա հավաստմամբ՝ այս երկրում կա՛մ չի գործում անմեղության կանխավարկածը, կա՛մ տեղ-տեղ է աշխատում:

Դերասան Միքայել Պողոսյանը ևս համոզված է՝ խափանման միջոցը կալանքը ընտրելն անմարդկային է, և նրանք պատրաստ են կանգնել ոչ միայն Վարդան Պետրոսյանի, այլև բոլոր նրանց կողքին, ովքեր դառնում են կամայականությունների զոհ:

Թատերագետ Արա Խզմալյանն էլ հավելեց, որ մեր երկրում չկա հանդուրժողականություն, իսկ այս դեպքից հետո այնպես է թվում, ասես երկրի ամենավտանգավոր հանցագործը Վարդան Պետրոսյանն է, մինչդեռ մարդիկ կարող են օրերով սպառնալիքներ հնչեցնել, և երկրում անվտանգություն ասես չլինի:

Ասուլիսին ներկա Տիկնիկային թատրոնի տնօրեն, արվեստագետ Ռուբեն Բաբայանն էլ հավելեց, որ Վարդանը ազատ մարդ է, պատասխանատու մարդ է, և չի կարելի նրան ընկալել որպես թշնամի. «Մենք այստեղ չենք հավաքվել, որ կոչ անենք՝ նրան ազատել պատասխանատվությունից, մենք ուզում ենք, որ խափանման միջոցը փոխվի, և նա ապաքինվի: Այստեղ ամենաքիչը պետք է քննիչը փոխվի, եթե ոչ, մենք կկարծենք, որ դա ողջ քննչական դաշտի մոտեցումն է»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում