Իտալիայի առաջնության 12-րդ տուրի շրջանակներում «Նապոլի»-ի դեմ խաղում 3:0 հաշվով առավելության հասնելուց հետո Թուրինի «Յուվենթուս»-ի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն հայտնել է, որ իր թիմը ջանք չէր խնայում: Կոնտեն նշել է նաև մրցակցի հիանալի խաղը:
«Նապոլի»-ն շատ հզոր թիմ է: Բենիտեսը միշտ ասում է, որ իր սաները ցուցադրում են հնարավորությունների ընդհամենը 75%-ը, և «Նապոլի»-ն դեռ կբարելավի իր խաղը:
Ինչ վերաբերում է «Յուվենթուս»-ին, ապա մենք հիանալի ֆուտբոլ ցուցադրեցինք: Տղաները ջանք չէին խնայում խաղադաշտում: Սակայն մեր հաղթանակը չի նշանակում, որ «Նապոլի»-ն դուրս մնաց չեմպիոնության համար պայքարից»,- Sky Sport Italia-ն մեջբերում է Կոնտեի խոսքերը:










































