Սիրիայի հյուսիսում թուրքական օդուժի ավիահարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 150-ի: Այս մասին հայտնում է Firat-ը՝ հղում անելով Աֆրինի առողջապահության դեպարտամենտին:
Ինչպես հաղորդվում է, վիրավորվել է 298 մարդ:
«Թուրքական զորքերը ուժեղացրել են կրակը բնակավայրերում, և կորուստների թիվը ժամ առ ժամ աճում է: Զոհերի և վիրավորների մեջ են փախստականներ, ովքեր տեղափոխվել էին Աֆրին Հալեպի և Իդլիբի այն շրջաններից, որտեղ ընթանում էին ռազմական գործողություններ»,- ընդգծել են դեպարտամենտում:








































