Ամերիկյան Franklin Templeton ներդրումային հիմնադրամը ձեռք է բերել Ուկրաինայի արտաքին պարտքի 20 տոկոսը՝ գրում է The Financial Times-ը:
Օգոստոսին հիմնադրամը համաշխարհային ֆինանսական շուկայում գնել էր 5 միլիարդ նոմինալ արժեքով Ուկրաինայի պետպարտատոմսերը, որոնք կազմում էին երկրի ողջ պետպարտքի 1/5 մասը: Գործարքի արժեքի մասին չի հաղորդվում:
Ուկրաինայի առաջին փոխվարչապետ Սերգեյ Առբուզովն ու ֆինանսների նախարար Յուրի Կոլոբովն արդեն այցելել են Կալիֆոռնիայում գտնվող հիմնադրամի կենտրոնակայան՝ քննարկելու հետագա համագործակցության մանրամասները:
Հիմնադրամին են պատկանում նաև Իռլանդիայի պարտատոմսերը, որոնք գնվել են ֆինանսական ճգնաժամի ժամանակ:








































