Թուրքիայի իշխանությունները «Թուրքական հոսք» գազատարի շինարարության շրջանակում հարկային արտոնություններ են սահմանել։ Այս մասին ասվում է Թուրքիայի կառավարության որոշման մեջ, փոխանցում է RBC-ն։

Փաստաթղթում ասվում է, որ Թուրքիան և Ռուսաստանը պայմանավորվել են այն մասին, որ հարկման չի ենթարկվի ընկերությունների գործունեությունը, որոնք աշխատում են նախագծի շրջանակում՝ Թուրքիայի սևծովյան բացառիկ տնտեսական գոտում։ Հարկերից կազատվեն նաև նախագծային աշխատանքներն ու իրավաբանական ծառայությունները։

Բացի այդ, հարկային և մաքսային արտոնությունները կվերաբերվեն նաև տրանսպորտային միջոցներին։
2018 թվականի հունվարի 19-ին Թուրքիան թույլատրել է ռուսական «Գազպրոմ» ընկերությանը կառուցել «Թուրքական հոսքի» երկրորդ գիծը։










































