Սիրիայի կառավարությունն ու ընդդիմությունը խաղաղ բնակչության վիճակը թեթևացնելու նպատակով պայմանավորվել են թուլացնել շրջափակումը Կուդսայա քաղաքում, որը գտնվել է զինյալների հսկողության տակ: Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը՝ հղում անելով Լոնդոնում գտնվող Syrian Observatory for Human Rights-ին:
Ակտիվիստների տեղեկություններով՝ համաձայությունը հնարավոր է եղել կնքել տեղի իշխանությունների և բնակչության տարեց ներկայացուցիչների միջնորդությամբ:
Դրա հիմնական պայմանը Դամասկոսից հարավ ընկած քաղաքի համար ճանապարհների բացումն է՝ սննդամթերքով ու առաջին անհրաժեշտության իրերով բեռների տեղափոխման համար:








































