Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ռուսաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 16-րդ տուրում այսօր Մոսկվայի «Սպարտակ»-ը, որտեղ հանդես է գալիս Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը, սեփական հարկի տակ 4:2 հաշվով հաղթեց Սանկտ-Պետերբուրգի «Զենիթ»-ին: Հայ հարձակվողն այդ մրցավեճում գերազանց խաղ ցուցադրեց` դառնալով հեթ-տրիկի հեղինակ:
Ազգային հավաքականում Մովսիսյանի թիմակիցը` Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այս առիթով շնորհավորել է նրան:
«Շնորհավորում եմ, Յուր ջան, հիանալի հեթ-տրիկ էր»,- Facebook-ի իր էջում գրել է Մխիթարյանը:









































