Monday, 22 06 2026
Մոսկվայի սպառնալիքը կոնկրետ և հասցեական է
Թբիլիսիի մետրոյում ռելսերի վրա ընկնելու հետևանքով երիտասարդ կին է մահացել
«Մեր ժամանակների հերոսը». Արմեն Պապյան
07:30
Մերիլենդ նահանգում ինքնաթիռի վթարի հետևանքով 3 մարդ է զոհվել
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը

Առաջ ենք գնում՝ կործանման

Հայաստանի տնտեսությունը շարունակում է մնալ մենատեր և օլիգոպոլ կլանների ձեռքում, բիզնեսը սերտաճում է իշխանության հետ ու ձևավորում արատավոր մի շրջանաձև համակարգ, որը միայն պտտվում է, և գուցե երբեմն նաև թափով, սակայն երբեք չի շարժվում առաջ: Եթե առաջ էլ գնում է, ապա միայն իներցիայի ուժով, ինչպես պտտվող օղակը: Կամ էլ առավելապես քամու ազդեցությամբ: Եթե քամին փչում է բարեհաջող ուղղությամբ, ապա Հայաստանի տնտեսության արատավոր շրջանն առաջ է գնում կամ գլորվում: Եթե քամին սկսում է հետ փչել կամ չփչել, ապա Հայաստանի տնտեսությունը հայտնվում է տեղապտույտի մեջ և դոփում է տեղում` քաղաքացիների գլխին:

Օլիգոպոլ տնտեսական համակարգն այդպիսին է, և քրեաօլիգարխիկ կառավարման համակարգից այլ բան ակնկալելն ուղղակի միամտություն է: Բայց այդպես շարունակելն էլ հավասարազոր է պետական ինքնասպանության, քանի որ ավելի ու ավելի ակնհայտ է դառնում, որ Հայաստանում օլիգարխիայի խնդիրը դառնում է արդեն պետական անվտանգության հարց: Օլիգարխիան է դարձել պետության տնտեսական և քաղաքական համակարգի տերը, իսկ քաղաքական իշխանությունը կա՛մ վերածվում է օլիգարխի, կա՛մ դառնում է օլիգարխիայի սպասարկու: Սա պետության կործանման ուղղակի ճանապարհն է, որով Հայաստանը ներկայումս առաջ է գնում:

Եվ երբ, օրինակ, հարց է բարձրացվում Պետական եկամուտների կոմիտեի պետին փոխելու մասին, դրա շարժառիթներն ամենևին էլ անձնական չեն, թեև համապատասխան պետերն ու օլիգարխները շատ են ցանկանում հարցերը տեղափոխել հենց այդ ոլորտ՝ դրանով ինքնապաշտպանվելու համար: Պարզապես ակնհայտ է, որ ՊԵԿ կոչվող կառույցը իր օրենսդրական ֆունկցիաներից միայն ինքնանպատակ է դարձրել բյուջեի կատարողականը, իսկ թե ի՞նչ որակով, բիզնես միջավայրի վրա ի՞նչ ներգործությամբ, ո՞ւմ հաշվին է այդ ամենն արվում, ՊԵԿ ղեկավարությանը բացարձակապես չի հետաքրքրում: Արդյունքում ՊԵԿ-ն իրականում դառնում է ոչ թե հարկային վարչարարություն իրականացնող օրգան, որը ենթակա է օրենքին, այլ քրեաօլիգարխիկ կլանային տնտեսական համակարգի պահապան հրեշտակ, որը բյուջետային հավաքագրումները հռչակելով գերնպատակ և ինքնանպատակ, իրականում խեղդում է այդ համակարգից դուրս գտնվող ցանկացած բիզնես ձիրք և նախաձեռնություն, անգամ ցանկություն զբաղվել բիզնեսով:

Եվ այստեղ, իհարկե, ՊԵԿ ղեկավարության փոփոխությունը դառնում է պետական ռազմավարական խնդիր, եթե երկրի քաղաքական իշխանությունն իր գործունեության ընթացքում իր առաջ այդպիսի խնդիրներ է դնում: Այստեղ է հարցը, ոչ թե անձնական ոլորտում, ինչպես փորձում են ներկայացնել այն պաշտոնյաներն ու անհատները, որոնց գործունեությունը և պաշտոնավարումը արժանանում են խիստ քննադատության, և որոնց պաշտոնավարման նպատակահարմարության հարցն է բարձրացվում հրապարակային հանրային հարթակներում, ինչպիսին օրինակ մամուլը:

Բայց նաև միարժեք է, որ Հայաստանի օլիգոպոլ տնտեսական համակարգի կոդը միայն ՊԵԿ-ում չէ: Կոդերը շատ են և տարածված են թե՛պետական ինստիտուտների գործունեության տեսքով, թե՛ նաև զգալի թվով ստվերային մեխանիզմների, որոնք գալիս են հաճախ փոխարինելու պետական ինստիտուտներին: Գաղտնիք չէ, որ Հայաստանում իշխանությունների սահմանադրական բաժանումը ֆիկցիա է, և իրականում պետական տարբեր օղակներ ունեն իրենց սահմանադրական լիազորությունից ավելի մեծ լիազորություններ, հարցեր են լուծում, որոնք չեն մտնում իրենց գործառնական սահմանների մեջ:

Այլ կերպ ասած՝իրականում կա ֆիկտիվ համակարգ, և այդ համակարգից վերև կա դեֆակտո մեկ այլ կառավարման մեխանիզմ, որտեղ ընդգրկված են ըստ էության նույն այն դեմքերը, որոնք կառավարման հրապարակային տիրույթում են, բայց բոլորովին այլ լիազորություններով: Եվ այդամենից բացի էլ՝կան նաև լրացուցիչ, այսպես ասած՝հավելյալ դեմքեր, որոնք հրապարակային համակարգում գոյություն չունեն կամ եղել են, իսկ այժմ չկան: Բայց ստվերային կառավարման առանցքում նրանց դերակատարությունը պահպանվում է ոչ թե զուտ խորհրդատվական, այլ հենց որոշումների կայացմանը մասնակցելու մակարդակով: Ահա այդ մեխանիզմներն են, որ հասցնում են գնային թանկացման շոկերի, դոլարա-փոխարժեքային ցնցումների, ցունամիների, որոնք, մեծհաշվով, ունենում են մի «էֆեկտ»` մի կլորիկ գումարով դատարկում են հասարակության գրպանն ու դատարկածը տեղափոխում մի կլորիկ շրջանակ կազմող խմբի գրպան:

Ահա այդ ամենը կոչվում է Հայաստանի Հանրապետության տնտեսություն, թեև իհարկե այդ ամենից հետո հարց է առաջանում, թե արդյո՞ք կարող է հանրապետություն կոչվել այն սուբյեկտը, որը վարում է այդպիսի տնտեսություն:

Լուսանկարը՝ Մեդիամաքս-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում