Friday, 19 06 2026
Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը դաշինքի համար շրջադարձային նշանակություն կունենա. Թուրքիայի ՊՆ նախարար
Քաջարան-Ագարակ հատվածի թունելում մեկնարկել է բետոնացման փուլը
19:10
Ճապոնական ընկերության նավն անվտանգ անցել է Հորմուզի նեղուցով. ԱԳՆ
19:00
Հայտնի են Հայաստանի ֆուտզալի ընտրանու մրցակիցների աշխարհի առաջնության ընտրական փուլում
18:50
Թրամփը համոզվել է Ուկրաինայի հաղթելու կարողության մեջ. Մակրոն
Ամռանը մեծանում է աղիքային վարակների ռիսկը․ մասնագետները հորդորում են պահպանել հիգիենան
18:30
«Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիր
Վարչապետը ներկա է գտնվել Հ․Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրի բացման արարողությանը
18:10
ԵՄ-ն Հայաստանին տրամադրում է 34 մլն եվրոյի անհետաձգելի աջակցություն
Հայաստանը պետք է Կենտրոնական Ասիայում «կորցրածը վերականգնի»
17:50
Հայէկոնոմբանկն արժանացել է որակի գերազանցության մրցանակի Ռայֆայզեն Բանկի կողմից
17:40
ԱրարատԲանկ․ կյանքի նոր ռիթմ լսողության խանգարումներ ունեցող երեխաների համար
Իսրայելի բանակը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի 80 թիրախի
17:20
Շուկայի իրական պատկերը. ՀՀ անշարժ գույքի վիճակագրության և տնտեսական ցուցանիշների նոր հարթակ է գործարկվել
17:10
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կայցելի Վաշինգտոն
17:00
Flyone Armenia ավիաընկերությունը վերափոխում է հայկական ավիացիան
16:50
Հունգարիան հասել է ԵՄ-ին Ուկրաինայի արագացված անդամակցության մասին կետի հեռացմանը
Ջրային կոմիտեի աջակցությամբ լուծվել է Ջրաշենի ջրի խնդիրը
Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը քննարկել է Հարավային Կովկասի, Սիրիայի և Ուկրաինայի շուրջ զարգացումները
ԱԺ նախկին պատգամավորի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում
16:10
Իրանը Իրաքում գաղտնի խմբեր է ստեղծել՝ Պարսից ծոցի երկրներին հարվածելու համար. Reuters
Ժամանակավորապես փակ կլինի Նուբարաշենից դեպի Բարձրաշեն ճանապարհահատվածը
15:50
Կուբան անցնում է շուկայական տնտեսության. Reuters
«Ուժեղ Հայաստան»-ի համակիրը բաժանել է ընտանի կենդանիներ և թռչուններ. ՀԿԿ նոր գաղտնալսումը
15:30
Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելուց առաջ երաշխիքներ է պահանջել Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման առնչությամբ. CNN
Յուրաքանչյուր ոք ինչ-որ նոր բան իմանալու անհրաժեշտություն ունի․ վարչապետ
15:10
Թրամփն աշխարհում Իսրայելին աջակցող միակ պետության ղեկավարն է. Վենս
Մոսկվան Հայաստանին «թշնամի» է նշանակել․ հայաստանյան նեոբոլշևիզմը սպառնալիք է
Վրաստանի իշխանությունները հերքում են հայկական ապրանքների «կեղծ վերաարտահանման» մասին լուրերը
14:40
Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է

Սերժ Սարգսյանը հանդիպել է Հայաստանում առաքելությունն ավարտող ՄԱԿ-ի մշտական համակարգողի հետ

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 1-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում առաքելությունն ավարտող ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոյի հետ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, հանրապետության Նախագահը բարձր է գնահատել Բրեդլի Բուզետտոյի պաշտոնավարման անցած հինգ տարիներին ՄԱԿ-ի տարբեր կառույցների և հատկապես Զարգացման ծրագրի հետ Հայաստանի համագործակցությունը: Նախագահը փոխգործակցության արդյունավետության տեսանկյունից այդ ժամանակաշրջանը բավականին հաջողված է համարել: Սերժ Սարգսյանը տարբեր ոլորտներում իրականացված ծավալուն աշխատանքներում ընդգծել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի անձնական ներդրումը և շնորհակալություն հայտնել նրան՝ մաղթելով հաջողություններ հետագա աշխատանքում:

«Այս տարիների ընթացքում ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը դարձել է Հայաստանի կառավարության վստահելի և արդյունավետ գործընկերը: Հաջողված ծրագրերից ուզում եմ հիշատակել մեր հյուսիսային սահմանների վրա տեղակայված անցակետերի արդիականացման ծրագիրը, ինչի արդյունքում մենք ունենք բոլոր չափանիշներին համապատասխանող սահմանային անցակետեր: Իհարկե, ուրախ եմ, որ Մեղրիի արդիականացման ծրագիրն էլ է մեկնարկել, ինչը մեզ հնարավորություն կտա որոշ ժամանակ հետո սահմանային անցակետերի արդիականացման խնդիրը համարել ամբողջովին լուծված: Ես շատ բարձր եմ գնահատում Զարգացման ծրագրի մասնակցությունը մեր ընտրական գործընթացներին: Այդ տեխնիկական միջոցների ներդրումը, կարծում եմ, շատ մեծ և դրական ազդեցություն ունեցավ: Իհարկե, շատ ուրախ եմ այն ծրագրի համար, որ իրականացնում եք սահմանամերձ Տավուշի մարզի գյուղերում՝ ուղղված խոցելի համայնքների կայուն զարգացմանը: Ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել Հայաստանում ապաստանած սիրիահայերին ցուցաբերվող աջակցության ծրագրի համար»,-ասել է Հանրապետության Նախագահը:

Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Հայաստանում ՄԱԿ-ի նոր մշտական համակարգողն իր գործում կցուցաբերի նույնքան եռանդ և նվիրվածություն, որքան Բրեդլի Բուզետտոն՝ ավելի խորացնելով ՄԱԿ-ի հետ Հայաստանի գործընկերային հարաբերությունները:

Բրեդլի Բուզետտոն իր համար մեծ պատիվ և պատասխանատվություն է համարել աշխատել Հայաստանում և իրականացնել Հանրապետության Նախագահի նշած ծրագրերը, որոնք օգտակար են եղել Հայաստանի և նրա քաղաքացիների համար:

«Հուսով եմ, որ ձևավորված վստահության շնորհիվ հետագայում ևս ՄԱԿ-ը կշարունակի Հայաստանում հանդես գալ որպես մի կառույց, որին ՀՀ կառավարությունը կկարողանա դիմել օրակարգային հարցերով, որոնք պահանջում են համաշխարհային փորձ ունեցող անկողմնակալ գործընկեր։ Բացի դրանից, հուսով եմ, որ մենք կարողացել ենք օգնել Հայաստանին առավել մեծ դերակատարում ունենալու միավորված ազգերի ընտանիքում` Նյու Յորքում ներկայացնելով Հայաստանը՝ որպես նորարարությունների երկիր, ձեռներեցությամբ և գործարարությամբ զբաղվելու երկիր, մի երկիր, ուր կարելի է այցելել նաև որպես զբոսաշրջիկ»,-ասել է ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոն և վստահեցրել, որ Հայաստանում անցկացրած տարիները մշտապես կմնան իր հիշողություններում, որոնք շատ տպավորիչ են, խորը և հուզական: Հանդիպման ավարտին Բրեդլի Բուզետտոն խաղաղություն և բարեկեցություն է մաղթել Հայաստանին և ամբողջ տարածաշրջանին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում