Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին մեկնաբանել է «Ռեալ Սոսյեդադ»-ի դեմ հանդիպմանը Քրիշտիանու Ռոնալդուի ցուղադրած խաղը:
«Թիմը շատ լավ խաղաց, սակայն Քրիշտիանուի տաղանդն այլ չափանիշներ ունի:
Ռոնալդուն այլ մոլորակից է: Նա պարբերաբար գոլեր է խփում: Քրիշտիանուն այնքան հանգիստ է խաղում: Բարդ է ճիշտ բառեր ընտրել` նրա խաղը բնութագրելու համար»,- ասել է մասնագետը:







































