«Արմեն Սարգսյանը ձևական ֆիգուր չէ իր տեսակով և չի էլ պատրաստվում լինել։ Նա պատրաստվում է օգտվել իրեն ընձեռված բոլոր լիազորություններից»։ Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը։ Նա հնարավոր չի համարում, որ հետագայում Արմեն Սարգսյանի իշխանության ներկայացուցիչների, Սերժ Սարգսյանի միջև կարող է բախում լինել, եթե իր ուրույն ձեռագիրը բերի։
«Մեր թեկնածուն է, ձեր նշած Սերժ Սարգսյանի թեկնածուն է, ինքն է առաջարկել, որպեսզի Արմեն Սարգսյանը ընտրվի ՀՀ նախագահ, նրանք անցած ճանապարհ ունեն իրար հետ, նոր չեն ճանաչում իրար, գիտեն մեկմեկու տեսլականը ՀՀ ապագայի հանդեպ և սա միայն օգտակար է լինելու»,- շեշտեց պատգամավորը։
Մարգարիտ Եսայանը չափազանցված է համարում այն դիտարկումները, թե Սահմանադրության տված լիազորություններով նախագահի ինստիտուտի նշանակությունը նվազեցված է։
Մանրամասները՝ տեսանյութում։








































