CNN հեռուստաալիքի թոք-շոուի նախկին հաղորդավար Լարի Քինգը կվերադառնա ռադիոյի աշխատանքներին՝ հաղորդում է Associated Press-ը:
Նա կարճ լուրերի թողարկումներ է կարդալու Cumulus ռադիոկայանում:
79-ամյա լրագրողը շարունակում է ակտիվ պրոֆեսիոնալ գործունեությունը, մասնավորապես, հարցազրույցներ է ձայնագրում առցանց հեռուստաալիքի համար, որը ստեղծվել է մեքսիկացի միլիարդատեր Կարլոս Սլիմի կողմից:










































