Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում շարունակվում է շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը:
2-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց ընտրանին 2.5:1.5 հաշվով առավելության է հասել Չորնոգորիայի ընտրանու նկատմամբ:
Հիշեցնենք, որ առաջին տուրում Հայաստան – Բուլղարիա խաղն ավարտվել էր ոչ-ոքի՝ 2:2 հաշվով:
2-րդ տուր, Հայաստան – Չենոգորիա՝ 2.5:1.5
Լևոն Արոնյան – Նիկոլա Ջուկիչ՝ 1:0
Սերգեյ Մովսեսյան – Դրագիշա Բլագոևիչ՝ 0.5:0.5
Գաբրիել Սարգսյան – Միլան Դրաշկո՝ 0.5:0.5
Տիգրան Պետրոսյան – Դրագան Կոշիչ՝ 0.5:0.5









































