ԵՊՀ գիտխորհրդի անդամներից շատերն ՀՀԿ-ի կողմից երկրի նախագահ առաջադրվելու առաջարկություն ստացած Արմեն Սարգսյանի հետ հանդիպմանը նրան խնդրել են ընդունել ՀՀ նախագահի պաշտոնում առաջադրվելու առաջարկությունը: Այս մասին այսօր՝ հունվարի 31-ին, հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Վահրամ Դումանյանը. «Շատերն անթաքույց դիմեցին և խնդրեցին, որ նա տա իր համաձայնությունը»:










































