Monday, 22 06 2026
Ամենաթողություն է սա. հեղափոխությունը կավարտվի, երբ իշխանության բոլոր ճյուղերը ծառայեն քաղաքացուն
Ռուսաստանը անկախ Հայաստան երբեք չի ընդունի, մյուս կողմից՝ մեզ երբեք չի ներվի շրջադարձը դեպի ՌԴ
Մոսկվայի սպառնալիքը կոնկրետ և հասցեական է
Թբիլիսիի մետրոյում ռելսերի վրա ընկնելու հետևանքով երիտասարդ կին է մահացել
«Մեր ժամանակների հերոսը». Արմեն Պապյան
07:30
Մերիլենդ նահանգում ինքնաթիռի վթարի հետևանքով 3 մարդ է զոհվել
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները

«Զարթոնք»-ում աշխատանքի անցնելը մեծ բախտավորություն էր ինձ համար. Թալալ Խրայիս

«Զարթոնք». իմ պատմություն, իմ կիրք ու իմ շարունակականություն: 1968 թվականից առ այսօր, երբ լսում եմ «Զարթոնք» բառը, ակամայից հիշում եմ թանաքի, թղթի հոտը, զգում իմ երջանկահիշատակ տնօրեն Նազարեթ Տոբակյանի ծխամորճի ծուխը: Այդ մարդու մասին հիշողությունը մշտապես վառ է իմ մեջ:

Ես շատ երիտասարդ էի, երբ ստիպված էի թողնել դպրոցն ու աշխատանքի անցել «Զարթոնք»-ի խմբագրությունում: «Զարթոնք»-ում աշխատանքի անցնելը մեծ բախտավորություն էր ինձ համար: Սկզբնական շրջանում լրագրողական հոդվածներն էի տանում տպագրատուն: Միջավայրը շատ հարազատ էր, եւ իմ կյանքն ամբողջովին փոխվեց հենց այնտեղ՝ հենց Նազարեթի շնորհիվ: Այդ անսահման բարի մարդը մի օր կանչեց հայրիկիս ու խնդրեց, որ ես վերադառնամ դպրոց: Ես սկսեցի հաճախել երեկոյան դպրոց: Նազարեթ Տոբակյանի բարոյական եւ ֆինանսական օգնության շնորհիվ էլ ես համ շարունակեցի կիսատ թողած ուսումս, համ էլ հնարավորություն ունեցած շարունակել աշխատանքս օրաթերթում, ինչն իմ կյանքի կիրքն ու սերն էր:

1970-ականներին, երբ Բուլղարիում բժշկագիտություն էի ուսանում, օրերից մի օր ստացա «Զարթոնք»-ի օրինակներից մեկը: Նազարեթ Տոբակյանի խմբագրական սյունակը նվիրված էր ինձ՝ օրաթերթում եւ Վահան Թեքեյան կենտրոնում ունեցած իմ գործունեության: Ես երբեք չեմ մոռանա «Զարթոնք»-ի այդ համարը եւ Նազարեթ Տոբակյանի խոսքերը:

Ավելի ուշ հասկացա, որ բժիշկ դառնալն իմ կյանքի ճիշտ որոշումը չէր եւ մի քանի տարի անց, փաստորեն, վերադարձա իմ իրական կոչմանը՝ լրագրությանը: Հռոմում, ավարտելով Քաղաքագիտութան ֆակուլտետը, ես դարձա գրող ու լրագրող:

Այսօր ես հպարտ եմ, որ Հռոմում «Արմենպրես»-ի թղթակիցն եմ ու թղթակցում եմ կամավորության սկզբունքով ու մեծագույն սիրով: Ուրախ եմ, որ ունեմ Արամ Անանյանի նման տնօրեն, հպարտ եմ, որ շարունակում եմ կապ պահել իմ «Զարթոնք»-ի եւ իմ նոր տնօրեն Սեւակ Հակոբյանի հետ: Ես սիրում եմ հայ ժողովրդին, նրա պայքարը, ես սիրում եմ այս անվերջ շարունակվող քաղաքական եւ մշակութային հանձնառությունը:

Ես հուսով եմ, որ ողորմած Աստված ինձ երկար տարիների կյանք կպարգեւի ու ես կկարողանամ շարունակել ու ներդրում անել հայ դատի գործում:

Չգիտեմ էլ, թե ինչու, բայց ակամայից հիշեցի մեծագույն գրող Վիլիամ Սարոյանի խոսքերը՝ Կործանե՛ք Հայաստանը։ Տեսեք՝ կստացվի՞։ Տնահան արեք ուղարկեք անապատները։ Թողեք առանց հացուջրի։ Հրդեհեք տներն ու եկեղեցիները։ Տեսեք՝ նորից չե՞ն խնդա, երգի եւ աղոթի։ Քանի որ երբ նրանցից երկու հոգի հանդիպեն աշխարհի որեւէ մի վայրում, տեսե՛ք, թե ինչպես են ստեղծելու նոր Հայաստան։

Ես էթնիկ հայ չեմ, բայց ես ընտրությամբ եմ հայ ու պատրաստ եմ լինել այդ երկու հայից մեկը:

Զարթոնք. իմ պատմություն. իմ կիրք, իմ շարունակականություն:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում