Անօթևան Քրիստոֆեր Փարքերը 2017 թվականի մայիսի 22-ին գտնվել է «Մանչեսթեր արենայի» մոտ, որտեղ պայթյուն է տեղի ունեցել։ Նա սկսել է օգնել տուժածներին, սակայն այդ ընթացքում գողացել նրանց դրամապանակներն ու բջջային հեռախոսները։

Հունվարի 30-ին Մանչեսթերի թագավորական դատարանը 33-ամյա անօթևանին դատապարտել է 4 տարվա և 3 ամսվա ազատազրկման, հայտնում է Reuters գործակալությունը։
Անօթևանը լրագրողներին պատմել էր, որ անմիջապես օգնության է նետվել տուժածներին, որոնցից մեկը մահացել է իր ձեռքերի մեջ։ Փարքերի հարցազրույցը գրավել էր հանրության ուշադրությունը։ Շնորհիվ դրամահավաքի՝ նրա համար ավելի քան 52 հազար ֆունտ էր հավաքվել։
Անօթևանն իրեն մեղավոր է ճանաչել խարդախության մեջ։











































