Ֆրանսիայի գործող չեմպիոն ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Հելաիֆին հայտարարել է, որ թիմի առաջատար Զլատան Իբրահիմովիչը մտադիր է մարզական կարիերան ավարտել իր ներկայիս թիմում:
Հիշեցնենք, որ 32-ամյա հարձակվողի գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2016թ.:
«Իբրահիմովիչն ասել է, որ ցանկանում է կարիերան ավարտել ՊՍԺ-ում: Կարծում եմ՝ նա մոլորակի լավագույն խաղացողների եռյակում է: Նա արժանի է լավագույնի կոչմանը նման մրցաշրջանից հետո»:
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Զլատանն արդեն 15 գոլ է խփել բոլոր մրցաշարերում:








































