Հանրապետական խմբակցության պատգամավոր, Գեղարքունիքի նախկին մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին խորթ չի համարում, մշտապես կապված է եղել ՀՀ արտաքին քաղաքականության հետ, ներկայացրել է ՀՀ շահերը։ Ռաֆիկ Գրիգորյանի խոսքերով՝ եթե կասկածողներ կային, նրա հետ հանդիպումից հետո հասկացան, թե ինչ հայանպաստ տեսլական ունի։
Անդրադառնալով հարցին, որ արդյո՞ք խորհրդարանում նրա թեկնածության շուրջ լայն կոնսոլիդացիա կլինի, քանի որ միայն կոալիցիոն գործընկներների ձայները բավարար չեն, Ռաֆիկ Գրիգորյանն ասաց․
«Ես համոզված եմ, որ լայն կոնսոլիդացիա լինելու է, կոռեկտ չէ այլ քաղաքական ուժերի մասին կարծիք հայտնելը, նրա հետ հանդիպումից հետո, կարծում եմ, կգան այն եզրակացության, որ լավ թեկնածու է»,- շեշտեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։










































