Ազատամարտիկ, հետախույզ Վովա Վարդանովը աբսուրդ է համարում մամուլում հնչող մեկնաբանությունները, թե դիվերսիոն փորձը գուցե ավելի վաղ է եղել, հիմա են ներկայացնում՝ կապելով ԵԽԽՎ-ում Սերժ Սարգսյանի ելույթի հետ։ Հետախույզը վստահեցրեց՝ անձամբ այդ օրերին Արցախում է եղել, գիտի՝ ինչով է պայմանավորված հակառակորդի անհաջող դիվերսիոն փորձը։
«Պետք է սպասել ավելի շատ դիվերսիոն ներթափանցման փորձերի․Ադրբեջանը փորձում է վերականգնել «Յաշմա» հատուկ ջոկատայինների խումբը՝ ուսումնական դիվերսիոն փորձերի շնորհիվ։ «Յաշմա»-ն Ապրիլյան պատերազմի ժամանակ լուրջ կորուստներ էր ունեցել, ամենամարտունակ հատվածը ոչնչացվել էր, բացը լրացնելու համար հակառակորդին անհրաժեշտ էր երկու-երեք տարի։ Հատուկ ջոկատայիներն իրենց թիվ մեկ տղերքն են, պիտի վերականգնեն ջոկատը, որը մեզնից լավ ծեծ է կերել»,- շեշտեց նա։
Վովա Վարդանովը կարծում է, որ մենք մարտավարությունը պիտի փոխենք՝ ոչ թե դիվերսիոն խմբին հետ շպրտենք չեզոք գոտուց, այլ թույլ տանք ներս մտնել, հետո ջախջախել՝ ունենալով դիվերսիոն փորձի նաև կենդանի ապացույց։
«Հիմնականում չի ոչնչացվում՝ 1-2 կորուստ են ունենում և հետ են քաշվում, երբ որ իրավիճակը վերահսկելով իրենց ներս ես թողնում՝ տեսնելով, որ քանիսն են, դա մաքսիմալնի կանտրոլ է․ նշանակում է՝ կարող ես իրենց ոչնչացնել, կարող ես վերցնես ձեռքդ»,- ընդգծեց նա։
Անդրադառնալով Զինված ուժերի յոթնամյա ծրագրին, ասաց, որ շատ մանրամասների չի տիրապետում, բայց, փաստորեն 100 զոհերի գնով հասկացան, որ բանակը արդիականացնել է պետք։
Մանրամասները՝ տեսանյութում։







































