Հայտնի դերասան Վարդան Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի ու լրատվության վարչությունից «Փաստինֆո»-ին հայտնել են նաև, որ միջնորդություն է ներկայացվել դատարան Վ.Պետրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու մասին:











































