Գերմանիայի Սաար դաշնային հողում Նիկոլաուսի` գերմանական Ձմեռ պապի հագուստով կինը փորձել է 2 բանկ կողոպտել: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը` վկայակոչելով Սաարբրյուքեն քաղաքի ոստիկանությանը:
Առաջին հարձակումը նա գործել է Իլինգեն համայնքում գտնվող ֆինանսական հաստատության վրա, որտեղ կողոպտիչը նույնիսկ հաճախորդներից մեկի հետ է վիճել: Խառնաշփոթի մեջ կինը, ում դեմքը ծածկված է եղել դիմակով, կորցրել է և՛ փողերը, և՛ իր ատրճանակը:
Այնուամենայնիվ, ավելի ուշ հարևան Էփելբորնում նա բանկ կողոպտելու երկրորդ փորձն է կատարել, որն այդ անգամ նրա համար հաջողությամբ է ավարտվել: Իրավապահ մարմինները նշել են, որ նա «հնգանիշ թվով գումար» է առևանգել:
Դրանից հետո կինը սեփական ավտոմեքենայով հեռացել է անհայտ ուղղությամբ:







































