Ամերիկյան ռեփեր Էմինեմը մինչ այժմ ատում է Թրամփին: Աստղը կիսվել է դրանով, երբ վերջերս պատմելիս է եղել երկրի ներկայիս վիճակի և այն մասին, թե ինչ էր զգում ինքը 2016-ի ընտրությունների գիշերը: Այդ մասին տեղեկացնում է nua.in.ua.com-ը:
«Այս օրերին դժվար է որևէ հաճելի բան գտնել, որը կապված կլինի նախագահ Թրամփի հետ»,- համարում է ռեփերը, ով սուր և դաժան քննադատության էր ենթարկել Թրամփին դեռ հոկտեմբերին:
«Billboard Magazine»-ին տված նոր հարցազրույցում Էմինեմը նկարագրում է սարսափը, որը ինքը զգացել էր, երբ հասկացել էր, որ Թրամփը հաղթելու է 2016-ի նախագահական ընտրությունները:
«Ես գիտեմ, որ Հիլարին իր թերություններն ուներ, բայց գիտե՞ք թե ինչ. ամեն ինչ ավելի լավ կլիներ քան Թրամփը, նույնիսկ ես ավելի լավը կլինեի, քան նա»,- ասել է Էմինեմը:









































