Երկրապահների միության նախագահ, ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը, ի թիվ մի շարք պաշտոնյաների Բանակի օրվա առթիվ այսօր այցելել էր «Եռաբլուր» պանթեոն։
Պանթեոնում տեղի ունեցավ տհաճ միջադեպ: Մանվել Գրիգորյանը օգնություն խնդրող կնոջը հորդորեց քար վերցնել և խփել չօգնողների գլխին. «Երանոսյան Լյովային կարում ես փուռը տաս, սրանցը չես կարո՞ւմ»,-նշեց գեներալը:










































