Դանիայի կառավարությունը ՄԱԿ-ի խնդրանքով մտադիր է բեռնանավ և հատուկ պատրաստված զինվորներ տրամադրել` Սիրիայից քիմիական զենքը դուրս բերելու համար: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը` վկայակոչելով երկրի պաշտպանության նախարար Նիկոլայ Վամենին:
Սիրիա մասնագիտացված անձնակազմով նավ ուղարկելու որոշումը պետք է հավանության արժանանա Դանիայի խորհրդարանի կողմից, ինչը, հավանական է, տեղի կունենա նոյեմբերի 15-ին:
Դանիան Սիրիայում ՄԱԿ-ի ներկայացուցիչներին նաև թիկնապահներ կտրամադրի: Ըստ Վամենի` խոսքը ոչ մեծ թվով զինվորների մասին է` Մերձավոր Արևելքի հարցերով հոլանդացի փորձագետ, ՄԱԿ-ի առաքելության և ՔԶԱԿ-ի հատուկ կոորդինատոր Սիգրիգ Կաագի պաշտպանության համար:







































