Դոլարը շարունակել է էժանալ նաև այսօր: NASDAQ OMX Armenia-ի արտարժույթի շուկայում նոյեմբերի 8-ին կնքվել է 38 գործարք՝ 4 մլն 900 հազ դոլար ընդհանուր ծավալով: Եվ ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը իջել է մինչև 405 դրամ 46 լումա: Բորսայում շաբաթվա միջին կշռված փոխարժեքը կազմել է 406 դրամ 14 լումա՝ մեկ դոլարի դիմաց:
Իջել է նաև Կենտրոնական բանկի հրապարակած փոխարժեքը: Ըստ գլխավոր դրամատան մեկ դոլարն արժե 405 դրամ 95 լումա, ինչն էլ 37 լումայով պակաս է նախորդ օրվա ցուցանիշից:
Մեկ շաբաթում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերը դոլարը գնել են միջինը 405 դրամ 18 լումայով, իսկ վաճառել են 406 դրամ 40 լումայով:











































