Sunday, 28 04 2024
Ե՞րբ է մերժվում կենսաթոշակ նշանակելը
Աշխատանքներին ներգրավվել են 2 ավտոկռունկ և 1 թրթուրավոր տեխնիկա․ ՆԳՆ ՓԾ
Ե՞րբ կավարտվեն պարապմունքները դպրոցում․ նախարարի հրամանով սահմանվել է Վերջին դասի օրը
Փաշինյանը և Բլինքենը քննարկել են երկկողմ հարաբերություններին, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Վահագն Մախսուդյանը 2 ամսով կալանավորեց
Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժածներին նվերներ ու ծաղիկներ է տարել
Ինչու չեղարկվեց Ռեջեփ Էրդողանի՝ ԱՄՆ այցը
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կատարի ներդրումային գործակալության ներդրումների հարցով փոխտնօրենի հետ
Պարզվում են իրանական ավտոբուսի 5 մարդու կյանք խլած վթարի հանգամանքները․ վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
Կամրջից Ազատ գետն ընկած ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է
ՀՀ և Կատարի ԱԳ նախարարները հատուկ ուշադրություն են դարձրել տարածաշրջանային փոխկապակցվածության հարցերին
Լեոն եւ Թումանյանը հայ առաջին սորոսականնե՞րն էին
Հայտնի են Պուտինի երդմնակալության օրն ու ժամը
ՀՀ-ի և Արևմուտքի շահերն ամբողջովին համընկնում են. սրա շնորհիվ ունենք արտաքին հաջողություններ
Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով երկու մարդ է տուժել
Կողմ եմ, բայց ոչ՝ անվտանգության հաշվին. ադրբեջանական գազ կարելի է գնել լուրջ երաշխիքների դեպքում
Որտե՞ղ է Մոսկվան հայ-ադրբեջանական սահմանին «մի ամբողջ շարք անկլավներ» տեսնում
Ալեն Սիմոնյանը արձակուրդ է մեկնում
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար
ՀՀ-ն շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման իր մոտեցումները. Մարգարա-Ալիջան սահմանային անցակետը պատրաստ է շահագործման. ԱԳՆ
Իսրայելը պատրաստվում է լայնածավալ ռազմական գործողության
Գյումրու Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանի ֆոնդը համալրվեց նոր ցուցանմուշներով
Զելենսկու ճակատագիրը կանխորոշված ​​է. Պեսկով
15:15
ԵԱՏՄ-ն 2023 թվականին ապրանքաշրջանառության ռեկորդային ցուցանիշ է գրանցել
Վրաստանի բնակչությունը 1 տարում կրճատվել է 1.1%-ով
14:45
60-ամյա կինը նվաճել է «Միսս Բուենոս Այրես» տիտղոսը
Տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերի փակման գալա համերգը. ԿԳՄՍ
14:15
Զենքի նոր մատակարարումները թույլ կտան Ուկրաինային դիմադրել. Մակրոն
Հայաստանը ծնկի չի գալիս՝ ՌԴ հաշվարկները հերթով ձախողվում են

Սերժ Սարգսյանի յոթնամյա երաշխիքը

Սերժ Սարգսյանին նախօրեին ներկայացվել է բանակի արդիականացման յոթնամյա ծրագիրը, որ նա հոկտեմբերին հանձնարարել էր մշակել պաշտպանության նախարարությանը, բանակի տոնին ընդունելու համար: Հունվարի 28-ին Հայաստանի բանակի կազմավորման օրն է և հունվարի 26-ին ծրագիրը ներկայացվել է Սերժ Սարգսյանին: Դրա մանրամասները լայն հանրությանն առայժմ հայտնի չեն, թեև հեղինակները հավաստիացրել են, որ դա խոստանում է բոլորովին այլ որակի բանակ:

Հետաքրքիր է այն, թե ինչու է Սերժ Սարգսյանը որոշել, որ ծրագիրը պետք է լինի յոթնամյա, այսինքն՝ բանակը պետք է արդիականացվի յոթը և ոչ թե, ասենք, հինգ կամ ութը տարում: Ինչու, ինչպես, ինչ չափանիշով է առաջնորդվել Սերժ Սարգսյանը, երբ հանձնարարում էր մշակել արդիականացման յոթնամյա պլան: Իհարկե, սա հետաքրքիր է այն տեսանկյունից, որ այս ժամկետի հիմքում, տողատակում Սերժ Սարգսյանն անասկած պատկերացնում է ոչ միայն զուտ բանակի արդիականացում, որակական վերափոխում, նոր չափանիշներ և իրողություններ ռազմուժի կառուցվածքում և կարողունակությունում: Սա քաղաքականություն է, բանակի արդիականացումը քաղաքականություն է, ընդ որում՝ լայն քաղաքականություն, ռազմաքաղաքականություն, և ըստ այդմ՝ խոսքը ռազմաքաղաքական ծրագրի մասին է, ինչն էլ հետաքրքիր է դարձնում, թե ինչու է ռազմաքաղաքական այդ գործընթացը նախատեսված կամ գծագրված հենց յոթը տարի ժամկետով, այսինքն՝ մինչև 2025 թվական:

Հայաստանում ընտրական ցիկլը 2022 թվականն է, իսկ հաջորդը՝ 2027 թվականը: Ինչ է սպասվում այդ երկու ցիկլերի միջակայքում: Մյուս կողմից՝ այստեղ հարկավոր է դիտարկել խնդիրը Հայաստանում իշխանության խնդրի ավելի լայն համատեքստում: 2018 թվականի ապրիլին Հայաստանում վերջնականապես ուժի մեջ կմտնի խորհրդարանական կառավարման մոդելը, կձևավորվի նոր կառավարություն, կնշանակվի վարչապետ, այլ պաշտոնյաներ: Մի բան, սակայն, աներկբա է, որ այդ ամենը ոչ թե նշանակելու է ինչ-որ ավարտ, այլ հակառակը՝ սկսվում է նոր փուլ, ներիշխանական համակարգային տրանսֆորմացիան թևակոխում է նոր փուլ՝ լիովին նոր իրողություններով և ժամանակի ընթացքում, իհարկե, նոր հոգեբանությամբ, եթե անգամ Սերժ Սարգսյանը մնա վարչապետի պաշտոնում, և առերևույթ թվա, թե չի փոխվել ոչինչ: Միևնույն է՝ ժամանակի ընթացքում նոր դե յուրե դասավորությունն ու լծակների բաշխվածությունը բերելու է ներքին հարաբերություններում և հոգեբանության մեջ փոփոխությունների, ու Սերժ Սարգսյանն անկասկած լավ է պատկերացնում այդ ամենը:

Դրան զուգահեռ, իշխանության ներսում շարունակվում է և շարունակվելու է շահերի բախումը՝ էապես նվազած ռեսուրսների և արտաքին աճող մարտահրավերների հանգամանքով թելադրված: Դա նշանակում է, որ իշխանությունն առաջիկայում շարունակելու է դիրքային պայքարը, որը ոչ միայն չունի 2022-ին ավարտվելու շանս, այլ կարող է նույնիսկ բռնկվել նոր ուժով: Ահա այս ամենը Սերժ Սարգսյանին թելադրում են զուգահեռ վերահսկողական գործառույթների ապահովման անհրաժեշտություն: Այդ գործառույթներից մեկը լինելու է բանակի արդիականացումը կամ արդիականացման յոթնամյա ծրագիրը: Մի կողմից այն բավական օբյեկտիվ պահանջվածություն ունեցող երևույթ է և դրանով հանդերձ, այսպես ասած, բնական վերահսկողական ռեսուրս:

Բանակի արդիականացումը Հայաստանի համար հրամայական է բոլոր դեպքերում՝ անկախ այս կամ այն քաղաքական կամ իշխանական պլանավորման ենթատեքստից: Հայաստանն ունի իր սահմանափակ ռեսուրսները գրեթե անսահմանափակ մարտահրավերների հետ համադրելի դարձնելու խնդիր, ինչն անհնարին է առանց բանակի արդիականացման, պաշտպանական լայն համակարգի արդիականացման: Այդպիսով, օբյեկտիվ հրամայականների կամ թելադրանքի պարագայում այդ բնական պահանջը հնարավորություն կտա որոշակի աջակցություն ստանալ հանրային սեկտորում, մյուս կողմից՝ այդ բնական գործընթացը հնարավորություն կտա վերահսկել և կառավարել ներիշխանական, ներհամակարգային պայքարը՝ նաև հանրային լեգիտիմության շնորհիվ:

Դրա հետ մեկտեղ, բանակի արդիականացման ծրագիրը մի տիրույթ է, որն անհնար է սպասարկել առանց արտաքին ակտիվ կապերի, ընդ որում՝ ոչ միայն Ռուսաստանի, այլ ռազմական ոլորտում առաջատար այլ բևեռների, բնականաբար, անխոս՝ ՆԱՏՕ-ի, ՆԱՏՕ-ի անդամ առանձին պետությունների, նաև Չինաստանի, հարևան Իրանի հետ: Այսինքն՝ Սերժ Սարգսյանը հունվարի 26-ին ստացավ սկզբունքորեն բազմաֆունկցիոնալ մի գործիք, այսպես ասած՝ յոթը տարի երաշխիքային սպասարկումով, այսինքն՝ անգամ եթե Սերժ Սարգսյանը նպատակահարմար չգտնի կամ չկարողանա զբաղեցնել վարչապետի պաշտոնը, գործիքը կարող է լինել նրա համար միանգամայն կենսունակ:

Եվ մեծ հաշվով, յոթը տարին թերևս այն ժամանակն է, որքան Սերժ Սարգսյանն, ըստ էության, դիտարկում է իր առնվազն իներցիոն իշխանության տևողությունը իրադարձությունների, այսպես ասած, միջին վիճակագրական դասավորության դեպքում, այսինքն՝ անկախ դե յուրե իշխանության կարգավիճակից, ՀՀԿ նախագահի պաշտոնում՝ նվազագույնը իհարկե:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում