Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոսել է Անգլիայի առաջնության շրջանակներում կայանալիք «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դեմ խաղի մասին: Հիշեցնենք` «կարմիր սատանաներ»-ի կազմում հանդես է գալիս Վենգերի նախկին սանը` Ռոբին վան Պերսին:
«Իհարկե, արտասովոր է խաղալ վան Պերսիի դեմ, քանի որ ինձ համար Ռոբինը մնում է «Արսենալ»-ի ֆուտբոլիստ: Նա մեր թիմ տեղափոխվեց, երբ դեռ շատ երիտասարդ էր: Միասին շատ բարդ փուլերով ենք անցել: Այստեղ նա բարձրակարգ ֆուտբոլիստ դարձավ:
Ֆերգյուսոնի հետ բանակցությունների արդյունքում չէ, որ ես թույլ տվեցի վան Պերսիին «Յունայթեդ» տեղափոխվել: Ռոբինի հետ բազմաթիվ զրույցներ ենք ունեցել դեմ առ դեմ, և ես հասկացել եմ, որ պետք է գնամ այդ քայլին»,- ասել է Վենգերը:








































