«Խոր ցավով տեղեկացա Միրյան քաղաքի հիվանդանոցում տեղի ունեցած հրդեհի մասին, որը տասնյակ զոհերի և բազմաթիվ վիրավորների պատճառ է դարձել:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ և զոհվածների հարազատներին՝ մաղթելով նրանց համբերություն և տոկունություն: Այս դժվարին պահին մենք Կորեայի Հանրապետության ժողովրդի կողքին ենք և աղոթում ենք վիրավորների շուտափույթ ապաքինման համար»,-ասված է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի ուղերձում:











































